Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կանանց հավաքականի անդամ, 66 կգ քաշային Անի Հովսեփյանը հերթական հաղթանակն է տարել Թայլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Եվրոպայի բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակչում պարտության է մատնել Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Սառա Վառեռաուին:
Առաջին ռաունդում 5:0 հաշվով հաղթելուց հետո՝ երկրորդում Հովսեփյանը մեծացրել է ճնշումն ու վստահ հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 50 կգ Անուշ Գրիգորյանը 1/16 եզրափակիչում 1։4 հաշվով պարտվել էր իռլանդուհի Դաինա Մուրհաուսին։
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգան նաև Ռաֆայել Հովհաննիսյանը (80կգ, 1/4 եզրափակիչ) և Նարեկ Մանասյանը (92կգ, 1/8 եզրափակիչ):