Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է «Ալ-Իթիհադի» կիսապաշտպան ՆԳոլո Կանտեի՝ Եվրո-2024-ի Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկելու մասին։
«Ես շատ զարմացա, բայց ուրախ էի Կանտեին այստեղ տեսնելով: Մենք նրան ճանաչում ենք և՛ որպես խաղացող, և՛ որպես մարդ։ Նրա գործը կլինի վազելն ու մեզ համար գնդակ խլելը»,- Գրիզմանի խոսքն է մեջբերել Foot Mercato-ն։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Ֆրանսիայի հավաքականը խմբում կխաղա Ավստրիայի, Հոլանդիայի և Լեհաստանի հետ։