Մուայթայի Հայաստանի հավաքականը կմասնակցի Հունաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մարզիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 57 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը, 60 կգ քաշայիններ Ռոման Սեդրակյանն ու Էրիկ Չիլինգարյանը։ Վերջինս կմասնակցի մինչև 23 տարեկանների առաջնությանը։
Աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 31-ից հունիսի 10-ը։
«Բարձր եմ գնահատում մեր մարզիկների հոգեբանական ու ֆիզիկական պատրաստությունը։ Այս առաջնությունը վարկանիշային է հաջորդ տարի կայանալիք մուայթայի աշխարհի խաղերի համար։ Ակնկալում ենք շատ բարձր արդյունքներ»,- ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է հավաքականի մարզիչ Կարեն Գրիգորյանը։