Ուեյն Ռունին խոսել է Եվրո-2024-ում Անգլիայի հավաքականի շանսերի մասին։
«Անգլիան կարող է հաղթել Եվրո-2024-ում. Կարծում եմ, որ մյուս թիմերը հիմա սկսում են մի փոքր զգուշանալ Անգլիայից: Նախորդ մրցաշարերում մյուս թիմերը տեսել են, որ Անգլիան լավն է, բայց երբեք նման մտավախություն չի եղել։ Սակայն հիմա նրանք վախենում են Անգլիայից։
Կարծում եմ՝ Ֆիլ Ֆոդենն ու Բուկայո Սական պետք է խաղան։ Նրանք լավ խաղացողներ են։
Նայեք Ֆոդենին և Բելինգհեմին: Ջուդի մասին այնքան է գրվել, որ թվում է, թե Ֆոդենը մի փոքր ստվերում է մնում։ Կարծում եմ՝ Ֆոդենն այս մրցաշրջանում ավելի շատ գոլեր և գոլային փոխանցումներ է կատարել, քան Բելինգհեմը, ուստի Ֆիլը պետք է խաղա»,- The Overlap-ին ասել է անգլիացի նախկին ֆուտբոլիստը: