Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը չափազանց լարված պայքարում 3-2 հաշվով հաղթել է ճապոնացի Գո Վակային ու դուրս եկել Թայլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Ռաֆայելի հաջորդ մրցակիցը իրանցի Մեյսամ Գեսլաղին է, որը նախորդ փուլում 5-0 հաշվով հաղթանակ է տարել Մոնղոլիայի ներկայացուցչի նկատմամբ:
Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար Ռաֆայելին անհրաժեշտ է ևս երկու հաղթանակ տանել, կամ եթե նա պարտվի կիսաեզրափակչում, ապա մեկ այլ կիսաեզրափակիչում պարտվողի հետ կրկին մենամարտ կլինի։ Այս քաշում խաղարկվում է ընդամենը 3 քվոտա։