Գերծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը վստահ հաղթանակ է տարել Թայլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում ու շարժվել է առաջ։
Մեր մարզիկը վստահ առավելության է հասել Բահրեյնը ներկայացնող Դենիս Լապիտովի նկատմամբ։ Չալոյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին:
Երեկոյան մրցահերթում այսօր ռինգ դուրս կգան նաև Անի Հովսեփյանն ու Գուրգեն Մադոյանը: