«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի արդյունքների մասին։ Հիշեցնենք, որ Սպերցյանի թիմը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը:
«Դժվար է ասել այն հույզերի մասին, որոնք ես հիմա զգում եմ: Իհարկե, ես հպարտ եմ թիմով. մենք պատմության մեջ առաջին անգամ արծաթ նվաճեցինք ակումբի համար, սա հիանալի իրադարձություն է: Բայց, իհարկե, ցավալի էր բաց թողնել չեմպիոնությունը: Մենք ամեն ինչ արեցինք առաջինը դառնալու համար»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։