Ռուսաստանի հավաքականի և «Զենիթի» 41-ամյա նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովը նշանակվել է Ալմաթիի «Կայրաթի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ալեքսանդր Կերժակովի նախորդ ակումբը եղել է սերբական «Սպարտակը» Սուբոտիցայից, որը նա գլխավորել է 2023 թվականի հունիսից նոյեմբեր: Նախկինում հարձակվողն աշխատել է որպես գլխավոր մարզիչ Կիպրոսի «Կարմիոտիսայում» (2023 թվականի փետրվարից ապրիլ), «Նիժնի Նովգորոդում» և Տոմսկի «Տոմիում»:
2021/2022 մրցաշրջանում «Նիժնի Նովգորոդը» Կերժակովի գլխավորությամբ ՌՊԼ-ում իր նորամուտի մրցաշրջանում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ 30 խաղում վաստակելով 33 միավոր։