Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին գովել է Միլանի «Ինտերին» և Ա Սերիայի մյուս թիմերին՝ տեղի խաղացողների նկատմամբ վստահության համար։ Հիշեցնենք, որ «ներաձուրիի» վեց ֆուտբոլիստներ ընդգրկվել էին Իտալիայի հավաքականի հայտացուցակում Եվրո-2024-ի համար:
«Մեկ ակումբից վեց խաղացող ունենալը մեզ համար մեծ խնդիր է: Նախկինում ազգային հավաքականը ձևավորվում էր «Յուվենտուսի», «Միլանի», «Ինտերի» կամ «Ռոմայի» խաղացողներից։ Այժմ մենք ունենք «Ջենովա», «Բոլոնիա» և իտալական այլ թիմեր ներկայացնող խաղացողներ։ Փառք Աստծո, դեռ ինչ-որ մեկը հավատում է իտալական տաղանդին, քանի որ այն կա, և պետք է նրան ծաղկելու հնարավորություն տալ։ «Ինտերն» ունի իր մտածելակերպը, յուրահատուկ խաղաոճ։ Նրանք նույնքան ուժեղ են, որքան «Յուվեն», բայց նաև թիմի ներսում ունեն բարեկամության և միասնության զգացում»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։