«Ալ-Նասրը» մտադիր է 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգել մինչև 2026 թվականը։ Այս մասին հաղորդում է talkSPORT-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև բանակցային գործընթացը կսկսվի առաջիկա ամռանը։ «Ալ-Նասրը» նախատեսում է բարձրացնել պորտուգալացի ֆուտբոլիստի աշխատավարձը։ Ընդգծվում է, որ Ռոնալդուի ներկայիս աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: