«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը հայտնել է, որ արդեն խոսել է մերսիսայդցիների նոր գլխավոր մարզիչ Առնե Սլոթի հետ։
«Իհարկե, ես շնորհավորեցի նրան և իսկապես ուրախ էի նրա և իր ընտանիքի համար: Մենք խոսեցինք թիմի և ապագայի մասին, բայց հիմա ես ամբողջությամբ կենտրոնացած եմ ազգային հավաքականի վրա»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Սլոթը «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպին, որը մերսիսայդցիներին գլխավորում էր 2015 թվականից։