Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմին կարող է հեռանալ թիմից 2024 թվականի ամռանը, հայտնում է Sky Deutschland-ը։
Աղբյուրի տեղեկություններով, թիմի ղեկավարությունը դիտարկում է 22-ամյա գերմանացուն վաճառելու հնարավորությունը։ Այս պահին հարձակվողը գտնվում է Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում։
Ադեյեմին Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։