«Ատալանտայի» կենտրոնական կիսապաշտպան Էդերսոնը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում, հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»
Էդերսոնը «Ատալանտայում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 52 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 մլն եվրո։