Նապոլիի նախագահը հաստատել է Անտոնիո Կոնտեի հետ բանակցությունների լուրը։
Հաղորդվում էր, որ մարզիչն ու նեապոլիտանական ակումբը մոտ են 3 տարվա պայմանագիր կնքելուն։
«Առաջիկա 10 օրերը վճռորոշ են լինելու, պետք է բոլոր անհրաժեշտ և օբյեկտիվ գնահատականները տալ։
Պետք է գերիշխի ոչ թե ֆանատիզմը, այլ անաչառ տրամաբանությունը»,- Աուրելիո Դե Լաուրենտիսի խոսքն է մեջբերել Football Italia-ն։