«Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկը դարձել է Իսպանիայի առաջնության 2023-24 թթ․ մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Հարձակվողը խփել է 24 գոլ և առաջ է անցել Ալեքսանդր Սորլոտից (23), Ռոբերտ Լևանդովսկիից (19) և Ջուդ Բելինգհեմից (19):
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Դովբիկի պայմանագիրը ներառում է խաղացողին 40 միլիոն եվրոյով գնելու կետ։
Հունվարին Դովբիկի ծառայություններով հետաքրքրված էր «Չելսին», իսկ այս ամռանն ուկրաինացին բաց է ցանկացած թոփ-ակումբի հետ բանակցությունների համար։