Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը կարծում է, որ «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկիրը պետք է դառնա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը։
«Մեծ անակնկալ կլինի, եթե Վինիսիուսը չնվաճի «Ոսկե գնդակը» այն ամենից հետո, ինչ նա արել է այս մրցաշրջանում»,- 62-ամյա մարզչի խոսքն է մեջբերել AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը 38 խաղում դարձել է 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։