Անտոնիո Կոնտեն և «Նապոլին» մոտ են 3 տարվա պայմանագիր կնքելուն։
Գործարքն առայժմ հետաձգվել է այն պատճառով, որ մարզիչը ցանկանում է լիովին վերահսկել իմիջային իրավունքները։
Բացի այդ, կողմերը քննարկում են տարբեր տույժեր, այդ թվում՝ հրաժարագնի չափը պայմանագրի վաղաժամկետ խզման կամ մրցաշրջանի նպատակները չկատարելու դեպքում:
Հաղորդվում էր, որ Կոնտեն նեապոլիտանական ակումբում կվաստակի տարեկան 9 միլիոն եվրո՝ գումարած 1 միլիոն՝ սկուդետոյի համար բոնուսի տեսքով։