Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է կարիերան ավարտելուց հետո իր ծրագրերի մասին.
«Ի՞նչ ծրագրեր ունեմ։ Երեխաներիս հետ տանը կլինեմ։ Ես ֆուտբոլի ակադեմիա ունեմ, Գերմանիայում բացել եմ նաև մինի լիգա»,- Կրոսի խոսքը մեջբերել Marca-ն։
34-ամյա Կրոսն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։