«Ռեալի» պաշտպան Նաչոն խոսել է մադրիդյան ակումբում իր ապագայի մասին։
«Ես որոշել եմ, թե ինչ եմ անելու, երբ մրցաշրջանն ավարտվի, բայց հիմա չեմ ասի, հիմա ճիշտ ժամանակը չէ։ Ավագ լինելը կամ Չեմպիոնների լիգան հաղթելը չեն փոխի իմ որոշումը»,- Նաչոյի խոսքը մեջբերել է Radioestadio Noche-ն։
2023/24 մրցաշրջանում 34-ամյա իսպանացին անցկացրել է 44 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։