Գերմանիայի Բունդեսլիգայի 2023-24 թթ․ մրցաշրջանի անցումային պատասխան խաղում Բունդեսլիգա 2-ը ներկայացնող «Ֆորտունան», որն առաջին խաղում հաղթել էր 3։0 հաշվով, ընդունել էր «Բոխումին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3։0 հաշվով։ Հյուրերից աչքի ընկան Կևին Շտոգերն ու Ֆիլիպ Հոֆմանը, որը դարձավ դուբլի հեղինակ։
Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին «Բոխումի» ֆուտբոլիստները։
Այսպիսով՝ «Բոխումը» պահպանեց տեղը Բունդեսլիգայում։ Հաջորդ մրցաշրջանում Գերմանիայի առաջնությունում հանդես կգան նաև Բունդեսլիգա 2-ի 2023-24 թթ․ մրցաշրջանի չեմպիոն «Սանկտ Պաուլին» և փոխչեմպիոն «Հոլշտայն Կիլը»։