Մեծ Բրիտանիայի հակադոպինգային գործակալությունը (UKAD) իր կայքում հայտնել է ֆուտբոլիստի՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար 1 տարով որակազրկման մասին: Ֆուտբոլիստի անունը չի հաղորդվում:
Արգելված նյութերի օգտագործման դրական թեստը ֆուտբոլիստը հանձնել է 2019 թվականի հունվարի 31-ին: Հաղորդվում է, որ ավելի վաղ նա ցանկանում է թերապևտիկ բացառություն ստանալ, սակայն նրա ակումբի բժիշկը մինչև անալիզների հանձնումը ոչ մի հայտ չի ներկյացրել այս առումով:
Նշվում է՝ ֆուտբոլիստը սեփական գործի քննության ժամանակ մեծ օգնություն է ցուցաբերել:
Նրա որակազրկումն ավարտվել է 2020 թվականի հունվարի 31-ին: Հիմա ֆուտբոլիստը կարող է մրցաշարերի մասնակցել: