Կայացել է Թայլանդում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի վիճակահանությունը։
Մայիսի 24-ին` մրցումների առաջին օրը, հայ մարզիկներից ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը կմենամարտի Մարոկկոյի ներկայացուցչի հետ, 71 կգ քաշային Մադոյանի մրցակիցը կլինի Հունաստանը ներկայացնող բռնցքամարտիկը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի թիմում ընդգրկված են նաև Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (92+), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ):
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Հայաստանը դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում: