Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է հայտացուցակը՝ Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար։
Դարպասապահներ՝ Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Աարոն Ռեմսդեյլ («Արսենալ»), Ջեյմս Թրաֆորդ («Բարնլի»):
Պաշտպաններ՝ Ջերադ Բրանթվեյթ («Էվերթոն»), Լյուիս Դանկ («Բրայթոն»), Ջո Գոմես, Ջարել Քուանսահ (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլլա»), Հարի Մագուայեր, Լյուկ Շոու (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոունզ, Կայլ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի»), Կիրան Տրիպիեր («Նյուքասլ»):
Կիսապաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Կյորտիս Ջոնս (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»), Քոնոր Գալահեր («Չելսի»), Կոբի Մայնու («Մանչեսթեր Յունայթեդ»), Դեկլան Ռայս («Արսենալ») Ադամ Ուորթոն («Քրիսթալ Փելաս»):
Հարձակվողներ՝ Ջարոդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Էբերեչի Էզե («Քրիսթալ Փելաս»), Ֆիլ Ֆոդեն, Ջեք Գրիլիշ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Հարի Քեյն («Բավարիա», Գերմանիա), Ջեյմս Մեդիսոն («Տոտենհեմ»), Քոուլ Պալմեր («Չելսի»), Բուկայո Սակա («Արսենալ»), Իվան Թոնի («Բրենթֆորդ»), Օլի Ուոտկինս («Ասթոն Վիլա»)։