Պորտուգալիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար։ Հայտացուցակում ընդգրկվել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Ցուցակում ընդհանուր առմամբ 26 խաղացող է։
Եվրո 2024-ը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Մրցաշարը կհյուրընկալեն տասը քաղաքներ՝ Բեռլին, Դորտմունդ, Դյուսելդորֆ, Ֆրանկֆուրտ, Գելզենկիրխեն, Համբուրգ, Քյոլն, Լայպցիգ, Մյունխեն և Շտուտգարտ:
Դարպասապահներ՝ Դիոգու Կոշտաա («Պորտու»), Խոսե Սա («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Ռուի Պատրիսիու («Ռոմա», Իտալիա)։
Պաշտպաններ՝ Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), Դանիլո Պերեյրա, Նունու Մենդեշ (երկուսն էլ՝ ՊՍԺ, Ֆրանսիա), Դիոգու Դալո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Գոնսալու Ինասիու (Սպորտինգ), Ժոաու Կանսելու («Բարսելոնա»), Իսպանիա), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Պեպե («Պորտու»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա).
Կիսապաշտպաններ՝ Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ժոաու Նևեշ («Բենֆիկա»), Ժոաու Պալինյա («Ֆուլհեմ», Անգլիա), Օտավիու («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ռուբեն Նևեշ («Ալ-Հիլալ», Սաուդյան Արաբիա), Վիտինյա (ՊՍԺ, Ֆրանսիա):
Հարձակվողներ՝ Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Դիոգու Ժոտա («Լիվերպուլ», Անգլիա), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Պորտու»), Գոնսալու Ռամուս (ՊՍԺ, Ֆրանսիա), Ժոաու Ֆելիքս («Բարսելոնա», Իսպանիա), Պեդրո Նետու («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Ռաֆայել Լեաու («Միլան», Իտալիա):
Պորտուգալիայի հավաքականի մրցակիցները խմբային մրցաշարում կլինեն Թուրքիայի, Վրաստանի և Չեխիայի հավաքականները։