Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ներկայացրել է այն մրցանակը, որը կշնորհվի 2024 թվականի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուին։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ:
Եվրոպայի գործող չեմպիոնը Իտալիայի հավաքականն է, որը վերջին մրցաշարի եզրափակիչում հաղթեց Անգլիայի հավաքականին։
Եվրոյում հաղթանակների քանակով ռեկորդակիրները Գերմանիայի և Իսպանիայի հավաքականներն են։