Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հունիսի 1-ին կայանալիք հանդիպումը, հայտնում է Marca-ն։
24-ամյա ֆրանսիացին չի հասցնի վերականգնվել «Բավարիայի» հետ կիսաեզրափակչի պատասխան խաղում ստացած վնասվածքից։ Չուամենին ամեն ինչ արել է իր ապաքինումն արագացնելու համար, սակայն վնասվածքը սպասվածից ավելի լուրջ էր։
Չուամենին այժմ կշարունակի աշխատել Եվրո 2024-ում խաղալու հնարավորություն ունենալու համար։ Նախկինում նա արդեն հրավիրվել էր Ֆրանսիայի հավաքական։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 38 հանդիպում, խփել երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։