Անգլիայի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի մասնակցությունը Եվրոպայի առաջնության հանդիպումներին վտանգված չէ, սոցցանցերում հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը հատուկ բուժում է ստանում մեջքի խնդիրների պատճառով։ Քեյնը հեռացել է Գերմանիայից և մտադիր է պատրաստվել Եվրո-2024-ի հանդիպումներին։
Այս մրցաշրջանում մյունխենցիների կազմում անցկացրած 45 խաղում Քեյնը խփել է 44 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Վերջին անգամ 30-ամյա անգլիացին խաղադաշտ է դուրս եկել մայիսի 4-ին՝ «Շտուտգարտի» հետ խաղում։
Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ում առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին Սերբիայի հետ:
Հիշեցնենք, որ սա Քեյնի նորամուտի մրցաշրջանն էր Բունդեսլիգայում: Մրցաշրջանի արդյունքներով Հարին և թիմակիցները չկարողացան նվաճել ոչ մի տիտղոս: