Four Four Two-ն շարունակում էհրապարակել հետաքրքիր վարկանիշներ։ Այս անգամ կազմվել է պատմության լավագույն եվրոպացի ֆուտբոլիստների վարկանիշը։
Այս ցուցակը գլխավորում է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ով 39 տարեկանում դեռ հիանալի մարզավիճակում է և հանդես է գալիս «Ալ Նասրի» կազմում։
Ժամանակին Ռոնալդուն Եվրոպայում խաղացել է Լիսաբոնի «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում» և «Յուվենտուսում»:
Երկրորդ տեղում լեգենդար հոլանդացի Յոհան Կրոյֆն է, իսկ երրորդը՝ գերմանացի Ֆրանց Բեկենբաուերը։
Լավագույն 10-յակում են նաև Զինեդին Զիդանը, Անդրես Ինյեստան, Բոբի Չարլթոնը, Գերդ Մյուլերը, Պաոլո Մալդինին, Չավին և Միշել Պլատինին: