Իտալական Ա Սերիայի 37-րդ տուրի խաղում «Վերոնան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Սալերնիտային»։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Տոմաս Սուսլովը և Մայքլ Ֆոլորունշոն։ Տանտերերի միակ գոլը խփեց Ջուլիո Մաջորեն։
«Վերոնան» վաստակեց 37 միավոր և բարձրացավ աղյուսակի 13-րդ հորիզոնական. այսպիսով, թիմն ապահովեց տեղն Ա Սերիայի հաջորդ մրցաշրջանում՝ անհասանելի լինելով 18-րդ տեղում գտնվող «Էմպոլիի» համար, որն ունի 33 միավոր։
Իտալիայի առաջնության եզրափակիչ տուրում «Սալերնիտանան» մայիսի 25-ին արտագնա խաղում կխաղա «Միլանի» հետ, իսկ հաջորդ օրը «Վերոնան» կհյուրընկալվի «Ինտերին»: