Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան հրապարակել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությանը նախապատրաստվելու՝ Էկվադորի և Գվատեմալայի հետ ընկերական խաղերի համար ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների հայտարարությունը։
Ընդլայնված ցուցակում ընդգրկվել են, մասնավորապես, «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Բենֆիկայի» խաղացող Անխել Դի Մարիան։