«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի ոսկե մեդալների համար «Արսենալի» հետ պայքարը։
«Արսենալը» զարմանալի մրցաշրջան անցկացրեց, բայց մեր միջև տարբերությունը մտածելակերպն է:
Երբ նրանք եկան մեզ հետ խաղալու, նրանց հաղթանակ պետք չէր: Նրանք պարզապես ոչ-ոքի էին ցանկանում գրանցել մեզ հետ խաղում»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Մանչեսթեր Սիթին» 91 միավորով զբաղեցրել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Պեպ Գվարդիոլայի թիմը չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց առաջնության չեմպիոնի տիտղոսը։