«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա լիգայի 37-րդ տուրի խաղում «Ռայո Վալեկանոյին» (3:0) հաղթելուց հետո շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի առաջնությունում չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։
«Շնորհավորում եմ «Ռեալին», մադրիդյան ակումբը հիանալի մրցաշրջան անցկացրեց: Մենք չկարողացանք կռիվ պարտադրել նրանց։ Երկրորդ տեղը նվազագույն առաջադրանքն է: Մենք խաղալու ենք Սուպերգավաթում: Ես գոհ եմ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վաստակել է 82 միավոր։ Կատալոնական թիմը երաշխավորել է երկրորդ տեղը Լա լիգայի մրցաշրջանի ավարտին։