Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը «Ալ-Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի՝ հավաքական հրավիրելու մասին։
«Ուրախ եմ, որ իմ լավ ընկերը վերադարձել է: Նրա համար դա հիանալի է, Կանտեն արևի շող է: Մենք մի քանի տարի անցկացրել ենք «կապույտների» հետ: Մենք թիմակիցներ էինք «Չելսիում», որտեղ պայքարում էինք տիտղոսների համար»,- Ժիրուի խոսքն է մեջբերել Sports.fr-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։