Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Վեստ Արմենիան» ընդունել էր ԲԿՄԱ-ին։ Հանդիպումն ավարտվեց
Առաջին խաղակեսում հյուրերից գոլի հեղինակ դարձավ Դանիել Աղբալյանը։
53-րդ րոպեին Արամ Լոռեցյանը հավասարեցրեց խաղի հաշիվը։ 8 րոպե անց Գրենիկ Պետրոսյանն առաջ մղեց հյուրերին։
79-րդ րոպեին տանտերերը նորից հավասարեցրեցին հաշիվը․ աչքի ընկավ Դեյվիդ Ուֆուոման։ 90+5-րդ րոպեին Զախար Տարասենկոյի խփած գոլը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին։
«Վեստ Արմենիան» 37 միավորով 7-րդ տեղում է։ ԲԿՄԱ-ն 26 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։