Քիչ անց՝ Երևանի ժամանակով 19։00-ին, կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրի «Արսենալ» — «Էվերթոն» հանդիպումը։
Արդեն հայտնի է տանտերերի մեկնարկային կազմը։
ԱՊԼ-ի վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»՝ 88 միավորով։ «Արսենալը» 86 միավորով 2-րդ տեղում է։
Եթե զուգահեռ խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթի «Վեսթ Հեմին», ապա 4-րդ անգամ անընդմեջ կդառնա Անգլիայի չեմպիոն։
Եթե «Արսենալը» հաղթի, իսկ զուգահեռ խաղում «Մանչեսթեր Սիթին» պարտվի «Վեսթ Հեմին», ապա «Զինագործները» կդառնան Անգլիայի չեմպիոն։
Եթե «Արսենալը» հաղթի, իսկ «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղա «Վեսթ Հեմի» հետ, ապա թիմերը կհավասարվեն միավորներով, սակայն չեմպիոն կդառնա Լոնդոնի «Արսենալը», որը խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերություն ունի (այս պահին՝ +61-ն ընդդեմ +60-ի)