«Իպսվիչ Թաունի» գլխավոր մարզիչ Կիրան Մաքքենան կարող է գլխավորել «Բրայթոնը», հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «ճայերի» ղեկավարները տպավորված են մասնագետի աշխատանքով և պատրաստ են նրան հրավիրել իրենց թիմ, երբ Դե Զերբիին հեռանա մրցաշրջանի ավարտից հետո:
Այսօր՝ մայիսի 19-ին, Դե Զերբին կանցկացնի իր վերջին հանդիպումը «Բրայթոնի» ղեկին․ թիմը Պրեմիեր լիգայի 38-րդ տուրում կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«Իպսվիչը» 22 տարվա մեջ առաջին անգամ կխաղա Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Վերջին անգամ թիմն այս մրցաշարում հանդես է եկել 2001/2002 մրցաշրջանում։