«Յուվենտուսի» Մ21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Պաոլո Մոնտերոն կգլխավորի հիմնական թիմը մինչև մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։
52-ամյա ուրուգվայցին թիմը կգլխավորի «Բոլոնիայի» և «Մոնցայի» հետ հանդիպումներում։
Ալեգրին թուրինյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը լքել է մայիսի 17-ին։ Նա «Յուվենտուսը» գլխավորում է 2021 թվականի մայիսից։ Նրա գլխավորությամբ թիմը տարել է 80 հաղթանակ։։
Այս մրցաշրջանում թուրինցիները Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են չորրորդ տեղը՝ 36 տուրից հետո վաստակելով 67 միավոր։