«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է «Էվերտոնի» հետ Պրեմիեր լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի տնային հանդիպման սպասելիքներով։
«Արսենալին» հաղթանակը կարող է չեմպիոնական տիտղոս պարգևել, եթե իհարկե «Մանչեսթեր Սիթին» միավորներ կորցնի «Վեսթ Հեմի» հետ խաղում:
«Միակ բանը, որ մենք կարող ենք անել, մեր խաղի վրա կենտրոնանալն է: «Էվերտոնի» հետ բարդ է խաղալ, նրանք այս պահին լավ մարզավիճակում են, և նրանց դեմ իսկապես դժվար է խաղալ:
Մենք անելու ենք մեր գործը, վայելելու ենք այս պահը, օգտագործելու ենք ողջ էներգիան, որը կլինի այս մարզադաշտում, և կավարտենք օրն այնպես, ինչպես պետք է ավարտենք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։