«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հերքել է լուրերը, թե թիմի որոշ խաղացողներ փորձել են համոզել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին չհեռանալ թիմից։
«Ոչ, դա ճիշտ չէ։ Այդ մասին խոսվում էր ամեն օր, սակայն լուրերը լիովին չեն համապատասխանում իրականությանը։ Մյուլերը և ես չենք գնացել մարզչի մոտ։
Այո, ես շատ գոհ էի նրանից, թե ինչպես է նա աշխատել մեզ հետ և կարծում էի, որ նա կարող է շարունակել իր աշխատանքը»,- Bild-ին ասել է Նոյերը:
Նա հավելել է, որ ֆուտբոլիստները չպետք է մարզչին ու նրա անձնակազմին որևէ խորհուրդներ տան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմի ֆուտբոլիստներ Մանուել Նոյերն ու Թոմաս Մյուլերը փորձում են ակումբի ղեկավարությանը համոզել թիմում պահել 50-ամյա մասնագետին։