Ռոբերտո Դե Ձերբին արդեն բանակցություններ է վարում իր հաջորդ աշխատանքի համար։
«Բրայթոնն» այսօր հայտարարել էր, որ իտալացին մրցաշրջանի ավարտից հետո կլքի գլխավոր մարզչի պաշտոնը։
The Times-ը հայտնում է, որ 44-ամյա մասնագետը բանակցություններ է վարում «Բավարիայի» հետ և թիմի ղեկին կարող է փոխարինել Թոմաս Տուխելին։
Նախկինում հաղորդվում էր, որ մյունխենցիներն այլ տարբերակներ չունեն։ Նրանք բանակցում են միայն Դե Ձերբիի հետ։