Ռոբերտո դե Զերբին խոսել է «Բրայթոնից» հեռանալու մասին։
«Ես շատ տխուր եմ «Բրայթոնից» հեռանալու համար, բայց ես շատ հպարտ եմ նրանով, թե ինչի են հասել իմ խաղացողներն ու անձնակազմը մեր հիանալի երկրպագուների աջակցությամբ վերջին երկու պատմական մրցաշրջաններում։
Մենք պայմանավորվել ենք ավարտել իմ ժամանակը «Բրայթոնում», որպեսզի ակումբը և ես կարողանանք շարունակել աշխատել այնպես, ինչպես հարմար է մեզանից յուրաքանչյուրին, հետևելով մեր սեփական գաղափարներին, տեսլականին, ինչպես նաև մեր աշխատանքին ու մարդկային արժեքներին:
Ես իսկապես վայելել եմ այս ինտենսիվ և դժվարին երկու տարին՝ աշխատելով Պրեմիեր լիգայում, այս մրցաշրջանում մասնակցել եմ չորս խոշոր մրցաշարերի: Հիմա հեռանալն ինձ ժամանակ է տալիս ընդմիջման համար, նախքան ապագա ծրագրերս որոշելը»,- Դե Ձերբիի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։