Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձել է Բունդեսլիգայի 2023-24 թթ․ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։ Անգլիացին խփել է 36 գոլ։ Նշենք, որ հարձակվողը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 32 խաղ։ Հարրին նաև ութ գոլային փոխանցում է կատարել։
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել նախորդ ամռանը «Տոտենհեմից»։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին, որը դարձել է 28 գոլի հեղինակ։