Գերմանիայի Բունդեսլիգայի 2023-24 թ․․ մրցաշրջանի վերջին տուրում չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» պատմական ցուցանիշ գրանցեց։
Վերջին տուրում հաշվով հաղթելով «Աուգսբուրգին», Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն անպարտելի մնաց Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Թիմը հաղթել է 28 խաղում և 6 խաղ ավարտել ոչ-ոքի։
Սա բոլոր մրցաշարերում «Բայերի» 51-րդ անպարտելի խաղն էր, ինչև ևս ռեկորդային ցուցանիշ է Եվրոպայում։ Ավելի վաղ գերմանական թիմը գերազանցել էր «Բենֆիկայի»՝ 48 անպարտելի հանդիպումների ռեկորդը։