Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցել է «Ֆիորենտինայի» հետ և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով աարտել հանդպումը:
Հանդիպման հաշիվը խաղի 8-րդ րոպեին բացել է «Նապոլիի» պաշտպան Ամիր Ռահմանին: 40-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է «Ֆիորենտինայի» պաշտպան Կրիշտիանու Բիրագին։ Երկու րոպե անց հարձակվող Մբալա Ն’Զոլան առաջ է մղել տանտերերին։ Հյուրերը 57-րդ րոպեին պատասխան գնդաը խփել են հարձակվող Խվիչի Կվարացխելիայի ջանքերով՝ 2:2:
«Ֆիորենտինան» 2023/2024 մրցաշրջանի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում է։ Թիմը 37 խաղում վաստակել է 54 միավոր։ «Նապոլին» 52 միավորով 9-րդն է: Իտալիայի չեմպիոնությունը, հիշեցնենք, ժամանակից շուտ նվաճել է Միլանի «Ինտերը» (92)։