«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե արդյոք դժգոհություններ ունի՞ «Տոտենհեմից», որը Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հետաձգված խաղում (0:2) պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»: Հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» կարողացել է բարձրանալ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով «զինագործներից»:
«Ոչ և երբեք չեմ ունենա: Ոչ մի դեպքում չպետք է բողոքեք ձեր մրցակիցներից: Ես կարող եմ բողոքել միայն նրանից, թե մենք ինչ չարեցինք 90 կամ 91 միավոր վաստակելու համար»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լրագրող Կայա Կայնակը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ «Արսենալը» 86 միավորով երկրորդ տեղում է։ «Մանչեսթեր Սիթին» 88 միավորով առաջատարն է։