Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել Արգենտինայում։
Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետին, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բոկա Խունիորս» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
Կոլումբացին ներկայումս հանդես է գալիս «Սան Պաուլոյում»:
Ֆուտբոլիստի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը, Խամեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4,5 միլիոն եվրո։