Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «Ալավեսի» դեմ հանդիպման արդյունքները (5-0).
«Թիմն ունի շատ տաղանդներ, շատ երիտասարդներ և շատ բարձրակարգ կազմ: Այս ակումբը կարող է դարաշրջան նշանավորել ապագայում՝ հաշվի առնելով այն երիտասարդ խաղացողների արժեքը, որոնք մենք ունենք այս պահին:
Սա իմ լավագույն մրցաշրջանն է որպես մարզիչ։ Թիմը ֆանտաստիկ հանդես եկավ Լա լիգայում, մենք այն արժանապատվորեն և առանց կասկածի հաղթեցինք։ Բոլորը սպասում էին անկման, բայց այն չեկավ։
Մենք երջանիկ ենք և 7-րդ երկնքում ենք։ Բայց մենք պետք է շարունակենք աշխատել, քանի որ մենք դեռ չենք անցկացրել ամենակարևոր հանդիպումը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։