Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի անվան «Չարենցավանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը։
500 մարզիկ, ՀՀ-ից, ՌԴ-ից և Վաստանից այսօր և վաղը մրցելու են «Չարենցավանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարում։
Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» մարզադպրոցում մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի անվան «Չարենցավանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը։
Մայիսի 11-12-ն ընթացող մրցաշարն անցկացվում է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի և Կոտայքի մազի ձյուդոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Մրցումներն անցկացվում են ձյուդո մարզաձևի միջազգային կանոններին համաձայն: Տարիքային խմբերը 4 են, մարզիկները մրցելու են 36 քաշային կարգով:
Մրցաշարի ընթացքում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները կպարգեվատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով, դրամական պարգևներով և նվերներով: Թիմային հաշվարկով մրցանակային տեղ զբաղեցրած թիմերը նույնպես պարգեվատրվելու են դրամական պարգեվներով ու նվերներով: Մրցանակային ֆոնդը շուրջ 2 միլիոն դրամ է:
Արարատ Նազարբեկյանի անվան «Չարենցավանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը, Հայաստանում անցկացվում է 2-րդ անգամ:
Վաղը՝ մայիսի 12-ին կամփոփվեն մրցումների արդյունքներն ու կպարգևատրվեն հաղթող մարզիկները: