Էրիկ Մուսամբանի. Նավթահորից մինչև Օլիմպիական խաղեր — Armsport.am
5.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Պաշտոնական. Ինձագին գլխավորեց սաուդյան ակումբը

    🎥40-ամյա Ռոնալդուի գոլը Պորտուգալիային դուրս բերեց Ազգերի լիգայի եզրափակիչ

    Չելսին հայտարարեց Իպսվիչի հարձակվողի տեղափոխության մասին

    Սթերլինգը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը Չելսիի կազմում

    Մեսսին որոշել է վերադառնալ արգենտինական Նյուելս Օլդ Բոյզ

    Ազգերի լիգա․ Գերմանիա-Պորտուգալիա հանդիպման մեկնարկը հետաձգվել է

    Գերմանիա-Պորտուգալիա․ մեկնարկային կազմեր

    Դեմբելեն արժանի է Ոսկե գնդակին և վերջ․Կոնատե

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

      Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում․ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Պաշտոնական. Ինձագին գլխավորեց սաուդյան ակումբը

            🎥40-ամյա Ռոնալդուի գոլը Պորտուգալիային դուրս բերեց Ազգերի լիգայի եզրափակիչ

            Չելսին հայտարարեց Իպսվիչի հարձակվողի տեղափոխության մասին

            Սթերլինգը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը Չելսիի կազմում

            Մեսսին որոշել է վերադառնալ արգենտինական Նյուելս Օլդ Բոյզ

            Ազգերի լիգա․ Գերմանիա-Պորտուգալիա հանդիպման մեկնարկը հետաձգվել է

            Գերմանիա-Պորտուգալիա․ մեկնարկային կազմեր

            Դեմբելեն արժանի է Ոսկե գնդակին և վերջ․Կոնատե

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

              Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում․ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Էրիկ Մուսամբանի. Նավթահորից մինչև Օլիմպիական խաղեր

                  ArmSport-ի դիտակետում, ՍՊՈՐՏ LIFE, Տոկիո-2020
                  21.03.20 / 17:04
                  0

                  Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, որտեղ անհանգստությունն ու դեպրեսիան հատել են խելամիտ բոլոր սահմանները: Նորագույն տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս մոլեկուլի արագությամբ ստանալ ցանկացած ինֆորմացիա:

                  Ցավոք, մարդկային էությանը և կառուցվածքին բնորոշ է բացասական ու խուճապ առաջացնող ինֆորմացիայի դյուրին սերտումը: Կորոնավիրուսը մի հիվանդություն է, որը անսպասելիորեն թակել է մեր դռները: Այո, այն կարող է տիրել ձեր մարմնին, բայց չպետք է մթագնի ձեր գիտակցությունը:

                  Այս փորձությունը հաղթահարելու համար 2 քայլ է անհրաժեշտ: Վստահ ենք, որ մեր ընթերցողները պահպանում են անձնական հիգիենայի և անվտանգության բոլոր կանոնները, այդ պատճառով ՝ խոսենք երկրորդի մասին:

                  Դրական էմոցիաներ. Էրիկ Մուսամբանիի պատմությունը այդպիսի էմոցիաների խառնարան է հիշեցնում: Եթե կարծում եք, որ այս գվինեացի լողորդի կյանքը «շոկոլադի» մեջ է թաթախված եղել ՝ սխալվում եք: Սա կյանքի փորձություններին ու արհավիրքներին դիմակայելու, դրանց ժպիտով նայելու և «արևին հակառակ չքայլելու» մի մանիֆեստ է:

                  Օլիմպիական խաղերի ամենայուրահատուկ մրցելույթներից մեկն ունեցած Մուսամբանին, ծնվել էր Հասարակածային Գվինեայի աղքատ ընտանիքներից մեկում: Հավատացեք, դա մի մեծ հերոսություն կամ տաղանդ չէ:

                  Այս փոքրիկ երկրում շատ հեշտ է ծնվել չքավոր ընտանիքում, քանի որ բնակչության 70%-ը համարվում է ծայրաստիճան աղքատ: Սակայն, դա բացարձակապես չէր խանգարում երկրի նախկին փոխվարչապետին՝ Թեոդորո Նգուեմա Օբիանգ Մանգուեին, գնել 27 միլիոն եվրո արժողությամբ սպորտային մեքենա: Մի խոսքով՝ իրական հրաշքների երկիր:

                  • Թեոդորո Նգուեմա Օբիանգ Մանգուե

                  Ցավոք, հրաշքները այսքանով ավարտվում են: Ամեն տարի Հասարակածային Գվինեայում թերսնումից և հիվանդություններից մահանում է 15.000 երեխա:

                  Մեր հերոսն իր առաջին փորձությանը հանդիպեց կյանքի 25-րդ վայրկյանին, երբ պորտալարի կտրումից հետո մայրը նրան հանձնեց նավթահորում աշխատող մի օտարականի: Մի րոպե, մի րոպե…. այդ ինչպե՞ս. իսկ որտեղ է մայրական բնազդը, մոր սիրտը և ընհանրապես՝ ախ իմ մայրիկ քնքուշ ու բարի ….

                  Հարգելիներս, չեմ ուզում ձեզ հիասթափեցնել, բայց մարդիկ տարբեր են, այն էլ ՝ չափազանց: Աֆրիկյան այս երկրում «մանկաբուծությունը» բավական ընդունված զբաղմունք է և միաժամանակ գումար աշխատելու լավ միջոց:

                  Այսպիսով, Մուսամբանիի մայրը լույս աշխարհ էր բերել ավելի քան 10-ը երեխա (հստակ թիվը չի մտաբերի նույնիսկ հերոսուհին), որոնք բոլորն էլ հայտնվել էին երկրի տարբեր հատվածներում: Ինչ խոսք՝ շքեղ կին, ով արժանի է հասարակական տրանսպորտում անվճար երթևեկելու:

                  Եթե մի կողմ դնենք նրբորեն թաքնված սարկազմը, կտեսնենք, որ Մուսամբանիի ճակատագիրը կարող էր լիովին այլ ընթացք ունենալ, եթե չլիներ այս ցավալի, բայց՝ ճակատագրական դրվագը:

                  Չգիտեմ ՝ երբևէ լսել եք նավթահորերում աշխատելու դժվարությունների մասին, բայց կարող եք վստահ լինել՝ դա երազանքների աշխատանք չէ:

                  Թվում է, թե նավթային պաշարներ ունեցող երկիրը պետք է հարուստ և բարգավաճ կյանք ապահովի իր բնակիչներին, սակայն կարող եք հիշել Թեոդորո Նգուեմա Օբիանգ Մանգուեին, և ամեն ինչ պարզ կդառնա:

                  Էրիկն իր մանկության լավագույն տարիները նվիրեց սևագործ աշխատանքին: Այս ամենը ազդեց պատանու առողջական վիճակի վրա, և երբ երկրում տարածվեց հեպատիտ C հիվանդությունը, Էրիկը նույնպես ընկավ դրա «ճիրանների» մեջ:

                  1994-ին այն խլեց 20.000 մարդու կյանք: Հիվանդանոցների, դեղամիջոցների բացակայությունը իրական քաոս էին ստեղծել երկրում: 16- ամյա Էրիկը հիվանդության դեմ պայքարում էր նավթահորում: Բոլոր հիվանդ աշխատողներին պառկեցրել էին նավթով լցված տաշտակների մեջ, որտեղ էլ նրանք պետք կնքեին իրենց մահկանացուն:

                  «Ես պառկած էի այդ տաշտակի մեջ և երազում էի: Գիտակցությունս արդեն մթագնած էր: Ինձ թվում էր, թե լողում եմ օվկիանոսում, որտեղ հազարավոր դելֆիններ կան: Դժվար է հավատալ, բայց այդ սարսափելի օրերին ես ինձ երջանիկ էի զգում: Վստահ էի, որ կհայտնվեմ իմ երազանքների օվկիանոսում»,- իր հուշերում պատմել է Մուսամբանին:

                  Մեր այսօրվա հերոսը այն քչերից մեկն էր, ով հաղթահարեց հիվանդությունը և դա արեց առանց որևէ դեղամիջոցի, ինչը հեպատիտ C-ի դեպքում բավական հազվադեպ երևույթ է:

                  «Սա երկնքից մի նշան էր, որը ինձ ստիպեց փոխել կյանքս: Ես թողեցի նավթահորում իմ աշխատանքը և սկսեցի հետևել իմ երազանքին: Ցանկանում էի ջրին մոտ լինել: Ինձ գրավում էր դրա ազատությունն ու անսահմանությունը: Այնպես որ ձնկնորսությամբ զբաղվելն իրական հաճույք էր ինձ համար»:

                  Բայց ինչպե՞ս ձկնորս Մուսամբանին մասնակցեց Օլիմպիական խաղերի լողի մրցաշարին:

                  Օլիմպիական միջազգային կոմիտեն զարգացող երկրներին հնարավորություն էր տվել առանց վարկանիշային մրցաշարերի մասնակիցներ ուղարկել Սիդնեյ 2000-ին: Երկրները, որոնք երբևէ չէին մասնակցել սպորտային այս տոնախմբությանը բացառիկ հնարավորություն էին ստանում մաս կազմելու աշխարհի գլխավոր սպորտային մրցաշարին:

                  • Սիդնեի Oլիմպիական մարզադաշտ

                  Հասարակածային Գվինեային բաժին էր հասել լող մարզաձևը: Միակ խնդիրն այն էր, որ երկրում չկար պրոֆեսիոնալ լողորդ: Իսկապես՝ հրաշքների երկիր:

                  1999-թվականի մարտի 19-ին Գվինեայում գործող միակ ռադիոկայանը հայտարարություն տարածեց. «Պահանջվում է լողորդ՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»:

                  Այսպիսի պատմական հայտարարությանը արձագանքեց միայն մեկ մարդ: 22-ամյա Մուսամբանին ամբողջ Հասարակածային Գվինեայում միակ մարդն էր, ով ցանկացավ մասնակցել Օլիմպիական խաղերին: Թույլ տվեք վերջին անգամ ասել. ուղղակի մի հրաշք երկիր:

                  Եվ այսպես, Մուսամբանին պետք է 8 ամսում պատրաստվեր Օլիմպիական խաղերին: Կարծում եմ ՝ կարիք չկա ասելու, որ Գվինեայում չկային մասնագիտացված լողավազաններ: Էրիկը մարզումներն անցկացնում էր գետերում և լճերում: Նրա մարզիչներն ու երկրպագուները ձկներն էին, որոնց նա որսում էր: 4 ամիս այսպես մարզվելուց հետո, երկրի կառավարությունը նրան տրամադրեց անհատական լողավազան: Ինչպես ասում են գովազդային հոլովակներում ՝ ֆանտաստիկ առաջարկ: Սակայն, կար մի խնդիր.

                  Ազատ ոճի լողի մրցումներում լողորդները պետք է մրցեին 50 մ երկարությամբ լողավազանում, իսկ Գվինեայի կառավարության որոշմամբ կառուցված լողավազանի երկարությունն ընդամենը 20 մետր էր: Այսպիսի «շքեղ» պայմաններն օլիմպիական ոսկի նվաճելու լուրջ հիմքեր էին տալիս:

                  Սիդնեյ. 2000 թվական

                  Նախնական փուլում մասնակցում էին 3 լողորդներ (բոլորն էլ զարգացող երկրներից), որոնցից մեկը կնվաճեր եզրափակչի ուղեգիր: Մուսամբանին պետք է մրցեր Նիգերի և Տաջիկստանի ներկայացուցիչների հետ:

                  Պատկերացրեք այդ տեսարանը: Էրիկ Մուսամբանին իր կյանքում առաջին անգամ կանգնած է 50 մ երկարությամբ լողավազանի առջև և պատրաստվում է ցատկի: Հնչում է ազդանշանը…ֆալշ ստարտ.

                  Մյուս երկու մասնակիցները ժամանակից շուտ նետվեցին լողավազանը և որակազրկվեցին: Մուսամբանին դեռ չէր էլ հասցրել հայտնվել ջրում, բայց արդեն ազատվեց իր երկու մրցակիցներից:

                  Այժմ, նրան հարկավոր է անցնել տարածությունը 1 րոպե 10 վայրկյանից ոչ ուշ և նա կհայտնվի եզրափակիչ փուլում: 100 մետրը ՝ 1 րոպե 10 վայրկյանում: Սովորաբար, մարզիկներին 53-55 վայրկյան է պահանջվում այդ տարածությունը հաղթահարելու համար:

                  Հնչում է ազդանշանը և Մուսամբանին ցատկում է: Առաջին 50 մետրը նա անցավ 40 վայրկյանում: Տարածության մնացած հատվածը գվինեացուն հեշտ չտրվեց: Էրիկը անհասկանալի շարժումներ էր անում: Մի պահ թվաց, թե նա խեղդվում է, բայց երբեք չհանձնվող այս տղան հասավ վերջնակետին: 1 րոպե 52 վայրկյան. սա երազանքների ցուցանիշ չէ, բայց այն ծափողջույնները, որ ստացավ այս երիտասարդը, հազար մեդալ արժեն:

                  22-ամյա գվինեացին հայտնվել էր բոլորի ուշադրության կենտրոնում: Լրատվամիջոցները անհամար հարցազրույցներ էին վերցնում Օլիմպիական խաղերի պատմության վատագույն լողորդից:

                  «Մի քանի տարի առաջ ես ապրում էին մթության մեջ: Պայքարում էի իմ կյանքի համար և երազում էի օվկիանոսում լողալու մասին: Այսօր, ես մասնակցում եմ Օլիմպիական խաղերին և անչափ ուրախ եմ»:

                  Այստեղ չի կարելի չհիշել Պիեր դե Կուբերտենի այն հայտնի խոսքերը՝ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ ՝ մասնակցությունը:

                  Մուսամբանին հետագայում տեղափոխվեց Իսպանիա, որտեղ ստացավ IT ինժեների որակավորում: Տարիներ անց, նա վերադարձավ հայրենիք և կառուցեց Գվինեայի առաջին 50 մետրանոց լողավազանը, որտեղ այժմ մարզվում են երիտասարդ լողորդները:

                  2014-ին երկրում տարածվեց Էբոլայի համաճարակը և Մուսամբանին աջակցեց երկրի կառավարությանը ու հիվանդների բուժման համար նվիրաբերեց 1.000000 դոլար: Նա դարձավ Հասարակածային Գվինեայի լողի հավաքականի գլխավոր մարզիչն ու այս փոքրիկ երկրի հերոսներից մեկը:

                  «Մի դադարեք երազել, նույնիսկ ՝ անելանելի իրավիճակներում: Զգացեք պահը և օգտվեք կյանքի տված հնարավորություններից: Ժպիտով դիմավորեք բոլոր փորձությունները և դրանք կանցնեն ձեր կողքով»: Էրիկ Մուսամբանի

                  Նարեկ Գրիգորյան

                  Թեգեր: #օլիմպիական-խաղերԷրիկ ՄուսամբանիլողՍիդնեյ 2000
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Դպրոցականների լողի անվճար պարապմունքների ծրագիր Արագածոտնի մարզում

                  14.03.25

                  Մարզերում դպրոցականների լողի փորձնական ծրագիրը կընդլայնվի

                  14.02.25

                  Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը Հայաստանում է

                  07.02.25

                  📷 Դժոխք երկրի վրա․ Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոնը կորցրել է մեդալներն ու տունը

                  10.01.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Պաշտոնական. Ինձագին գլխավորեց սաուդյան ակումբը

                  02:12 / 05.06.25

                  🎥40-ամյա Ռոնալդուի գոլը Պորտուգալիային դուրս բերեց Ազգերի լիգայի եզրափակիչ

                  01:06 / 05.06.25

                  Չելսին հայտարարեց Իպսվիչի հարձակվողի տեղափոխության մասին

                  00:31 / 05.06.25

                  Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

                  00:10 / 05.06.25

                  Սթերլինգը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը Չելսիի կազմում

                  23:37 / 04.06.25

                  Մեսսին որոշել է վերադառնալ արգենտինական Նյուելս Օլդ Բոյզ

                  23:01 / 04.06.25

                  Ազգերի լիգա․ Գերմանիա-Պորտուգալիա հանդիպման մեկնարկը հետաձգվել է

                  22:54 / 04.06.25

                  Գերմանիա-Պորտուգալիա․ մեկնարկային կազմեր

                  22:36 / 04.06.25

                  Դեմբելեն արժանի է Ոսկե գնդակին և վերջ․Կոնատե

                  22:20 / 04.06.25

                  Ֆաբրեգասը համաձայնել է գլխավորել Ինտերը

                  22:10 / 04.06.25

                  Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում

                  21:24 / 04.06.25

                  Առաջարկներ կան, կտեսնենք. Դոնարումայի գործակալը՝ ֆուտբոլիստի ապագայի մասին

                  21:02 / 04.06.25

                  Նոան երկարաձգել է Գուստավո Սանգարեի հետ պայմանագիրը

                  20:38 / 04.06.25

                  Լի Քարսլին երկարաձգել է պայմանագիրը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ

                  20:30 / 04.06.25

                  Սպերցյանը դարձել է ՌՊԼ-ի երկու ամենաթանկարժեք խաղացողներից մեկը

                  20:05 / 04.06.25

                  Ռեյնդերսը Միլանից կտեղափոխվի Մանչեսթեր Սիթի 70 մլն եվրոյի դիմաց, պայմանները հաստատված են

                  19:58 / 04.06.25

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Միկա մարզահամալիր

                  19:40 / 04.06.25

                  Բոլորը հայհոյանքներ են. Մատվեյ Սաֆոնովը՝ ՊՍԺ-ի խաղացողներին սովորեցրած ռուսերեն բառերի մասին

                  19:07 / 04.06.25

                  Ինտերը հայտարարեց խորվաթ կիսապաշտպանի տեղափոխության մասին

                  18:16 / 04.06.25

                  5 ֆուտբոլիստ հեռացել է Փյունիկից

                  18:00 / 04.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.