Բայերի սխրանքից կես դար առաջ. ինչպես Պերուջան մնաց անպարտելի, բայց չդարձավ չեմպիոն — Armsport.am
23.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Նրա ժառանգությունը հավերժ կմնա․ Պերեսը՝ Մոդրիչի մասին

    Կոնտեն իր պահանջներն է ներկայացրել Նապոլիին․ հայտնի են մանրամասներ

    Հարի, մենք նույնպես տիտղոս նվաճեցինք․ Սոնը՝ Քեյնին

    Relevo․ Ռաուլը կլքի Ռեալը

    Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո․ Ֆերնանդեշն՝ իր ապագայի մասին

    📷 Տոտենհեմ սթա՞յլ․․․ Բետիսը կատակով փոխել է տարբերանշանը՝ ԿԼ-ի եզրափակիչի համար

    Եվրոպա լիգա․ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը

    Պաշտոնական․ Ռաֆինյան երկարաձգեց պայմանագիրը Բարսելոնայի հետ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

      Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում․ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ

      Անի Ամիրաղյանը ITF-ի կանանց վարկանիշային մրցաշարի եզրափակչում է

      Հռոմի մրցաշար․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները

      Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

      Եթե Կառլոսը Ռեալն էր, ես Մանչեսթեր Սիթիի նման էի․ Խաչանովը՝ Ալկարասի հետ խաղի մասին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

          Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո․ ՀԳՖ նախագահ

          Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Աստանայում

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Նրա ժառանգությունը հավերժ կմնա․ Պերեսը՝ Մոդրիչի մասին

            Կոնտեն իր պահանջներն է ներկայացրել Նապոլիին․ հայտնի են մանրամասներ

            Հարի, մենք նույնպես տիտղոս նվաճեցինք․ Սոնը՝ Քեյնին

            Relevo․ Ռաուլը կլքի Ռեալը

            Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո․ Ֆերնանդեշն՝ իր ապագայի մասին

            📷 Տոտենհեմ սթա՞յլ․․․ Բետիսը կատակով փոխել է տարբերանշանը՝ ԿԼ-ի եզրափակիչի համար

            Եվրոպա լիգա․ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը

            Պաշտոնական․ Ռաֆինյան երկարաձգեց պայմանագիրը Բարսելոնայի հետ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

              Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում․ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ

              Անի Ամիրաղյանը ITF-ի կանանց վարկանիշային մրցաշարի եզրափակչում է

              Հռոմի մրցաշար․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները

              Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

              Եթե Կառլոսը Ռեալն էր, ես Մանչեսթեր Սիթիի նման էի․ Խաչանովը՝ Ալկարասի հետ խաղի մասին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

                  Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո․ ՀԳՖ նախագահ

                  Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Աստանայում

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Բայերի սխրանքից կես դար առաջ. ինչպես Պերուջան մնաց անպարտելի, բայց չդարձավ չեմպիոն

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Թոփ, Իտալիա, Կոնֆերենցիաների լիգա, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  08.05.24 / 14:53
                  0

                  Այս մրցաշրջանում բոլոր ֆուտբոլասերները հիանում էին Լևերկուզենի «Բայերի» ցուցադրած ֆուտբոլով և թիմի անպարտելիության անհավանական շարքով։ Վերջերս Խաբի Ալոնսոյի թիմը գերազանցեց «Բենֆիկայի» հավերժ թվացող ռեկորդը. հիմա «Դեղագործները» 48 խաղ է՝ անպարտելի են, ինչը եվրոպական ռեկորդ է։ Վերջերս պատմել ենք Ալոնսոյի հաջողության գաղտնիքը։  Գերմանիայի առաջնության ավարտին ԱՅՍ ՊԱՀԻՆ դեռ 2 տուր կա։ «Բայերը» թեպետ չեմպիոն է, բայց ձգտում է մրցաշրջանն ավարտել առանց պարտության։ Մի փոքր բարդ է պատկերացնել, որ նման փառահեղ ցուցանիշին հասնելու ճանապարհին թիմը սայթաքի «Բոխումի» ու «Աուգսբուրգի» պես մրցակիցների հետ խաղերում։

                  Բայց անպարտելիության շարքը դեռևս չեմպիոնության կամ վերջնական հաղթանակի գրավական չէ։ Կծիծաղեք, գուցե։ Բայց իրականում կա իրական ապացույց՝ ի դեմս «Պերուջա» ֆուտբոլային ակումբի։ Մոտ 50 տարի առաջ Իտալիայի առաջնությունը, որն այն ժամանակ աշխարհում ուժեղագույնն էր, ունեցել է մրցաշրջան, որտեղ հանդես եկող համեստագույն ակումբը ոչ ոքի չի պարտվել, բայց այդպես էլ չեմպիոն դառնալ չի կարողացել։ Փորձենք շրջել ժամանակի անիվը, տեղափոխվել 70-ականների կեսեր ու փորձենք հասկանալ՝ ինչպես է հնարավոր չպարտվել ոչ ոքի բայց չեմպիոն չդառնալ։

                  Եթե դուք ոչինչ չգիտեք «Պերուջայի» մասին՝ ոչինչ, ոչ ոք ձեզ անարգանքի սյանը չի գամի։ 2004-ից համեստ ակումբը արևի լույս (այսինքն՝ Ա սերիա) չի տեսնում։ Այդ տարի թիմը հաղթեց Ինտերտոտոյի գավաթում (Կոնֆերենցիաների լիգայի մակարդակի մրցաշար), ակումբի գույները պաշտպանում էին լեգենդար Դարիո Ուբները և Ֆաբրիցիո Ռավանելին, ինչպես նաև աշխարհի ապագա չեմպիոն Ֆաբիո Գրոսսոն, աշխարհի փոխչեմպիոն Զե Մարիան և այլ դեմքեր, որոնք լավ հայտնի են իտալական ֆուտբոլի սիրահարներին։ Բայց նույնիսկ նրանք չփրկեցին «Պերուջային» Բ սերիա իջնելուց։ Դրան հաջորդեցին սնանկությունն ու դեգերումը ցածրագույն լիգաներում։ Այս պահին «Պերուջան» C սերիայում է՝ առանց որևէ լուրջ հեռանկարների։

                  Բայց գրեթե կես դար առաջ ամեն ինչ այլ էր. 1975 թվականին «Պերուջան» հերթական անգամ թակեց Ա սերիայի դռները: Սպասելիքները մեծ չէին, սակայն մարզիչ Իլարիո Կաստանյերը, որը անուն էր հանել դեռևս «Պերուջայի» խաղացող լինելու տարիներին, հայատարել էր. «Մենք չենք հասել Իտալիայի գլխավոր մրցաշար՝ 1 տարի անց նորից ներքև գլորվելու համար: Մեր հնարավորությունները սահմանափակ են, դա փաստ է: Բայց մենք ֆինանսական պակասը լրացնելու ենք անհավանական աշխատանքով և մեր սրտի կիրքով», — ասել է մարզիչը։

                  Ֆուտբոլիստները Կաստանյերին համարում էին ուժեղ հռետոր՝ օժտված մոտիվացնելու հիանալի ունակություններով։ Նրա գլխավորությամբ հենց առաջին մրցաշրջանում «Պերուջան» գրավեց 8-րդ տեղը։ Մարզիչը հորդորեց շարունակել երազել։ Եվս երկու մրցաշրջան անընդմեջ «Պերուջան» զբաղեցրեց 6-րդ և 7-րդ տեղերը, ինչից հետո Կաստանյերն ամպագորգոռ հայտարություն արեց՝ պնդելով, որ ցանկանում է պայքարել մեդալների համար։ Շատերի համար նրա խոսքերը ծիծաղ առաջացրին, բայց իրականությունը լրիվ այլ դուրս եկավ. «Պերուջան» 78/79 մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում՝ չկրելով ոչ մի պարտություն։

                  Մի քանի հետաքրքիր ու կարճ փաստ այդ մրցաշրջանի մասին.

                  • «Պերուջիան» ընդամենը 3 միավորով հետ մնաց «Միլանից»: 30 խաղում թիմը բաց թողեց 16 գնդակ, «Միլանը»՝ երեքով ավելին։ «Ռոսոներիները»  պարտվեցին 3 անգամ և տոնեցին 17 հաղթանակ։ «Պերուջիան» ոչ մի պարտություն չկրեց, բայց գրեթե երկու անգամ ավելի շատ ոչ-ոքի խաղաց, քան «Միլանը»՝ 19: Մրցաշրջանի ընթացքում «Պերուջան» 3 անգամ գրանցեց նույն խաղային հատվածը՝ 4 անընդմեջ ոչ-ոքիներով: Իլարիոն նույնիսկ դիմեց հոգևորականներին, քանի որ կարծում էր, որ «Պերուջային» անիծել են իր մրցակիցները:
                  • Թիմի գլխավոր ռմբարկուն Վալտեր Սպեջորինն էր։ Նա 26 խաղում խփեց 9 գնդակ։ Մրցաշրջանի սկզբում նա հայտարարել էր, որ ցանկանում է 2 խաղում էլ գրավել «Միլանի» դարպասը։ Ստացվեց լրիվ հակառակը. առաջին խաղին Սպեջորինը հետևեց պահեստայինների նստարանից, երկրորդում կատարեց միայն գոլային փոխանցում։ Դրանից հետո նա արեց զարմանալի հայտարարություն. «Նման մրցելույթներից հետո ավարտում եմ կարիերան»։ Սպեջորինն ընդամենը 27 տարեկան էր։ Բնականաբար, հարձակվողը շուտով իր հայտարարությունը որակեց որպես կատակ։
                  • «Պերուջան» դարձավ իտալական առաջին թիմը, որը մրցաշրջանն ավարտեց առանց պարտության։

                  Մրցաշրջանի ընթացքում լրագրողները շատ էին քննադատում մարզչին միջին որակի ֆուտբոլ ցուցադրելու համար։ Փոխհարաբերությունները ԶԼՄ-ների հետ հատկապես հետաքրքրացան, երբ Կաստանյերը մի օր հայտարարեց, որ իր համար օրինակելի է «Այաքսի» ցուցադրած ֆուտբոլը, որի շնորհիվ հոլանդական ակումբն այդ տարիներին 3 անգամ նվաճել է Չեմպիոննելի լիգայի գավաթը։ Լրագրողների՝ «բայց «Այաքսում» խաղում են այս սերնդի լավագույն հոլանդացիներն ու լեգեոնականները» պնդմանը Կաստանյերը շատ հանգիստ պատասխանեց. «Դուք այդտեղ խնդիր եք տեսնում, ես՝ ոչ։ Դուք ասում եք, որ այնտեղ խաղում են լավագույն լեգեոնականներն ու տեղացի խաղացողները։ Մենք, այո, նման մակարդակի ֆուտբոլիստներ չունենք։ «Պերուջան» 100 տոկոսանոց իտալական նախագիծ է։ Այսինքն մենք «Այաքսից» ունիկալ ենք»։

                  Ինչպե՞ս առհասարակ զարգացավ «Պերուջան»

                  Պատմական մրցաշրջանից դեռևս 4 տարի առաջ «Պերուջան» «թափառում էր» B սերիայում, ու առանձնապես հույս էլ չկար լավ ապագայի։ Ակումբի ղեկավարությունը նույնիսկ փորձում էր մտնել ամերիկացի ու գերմանացի ներդրողների գրպանը, բայց թիմին օգնության հասավ հենց իտալացի գործարարը։ Ֆրանկո Դ’Ատոման հեղինակություն ու հարստություն է ձեռք բերել Ellesse-ում (հագուստի ապրանքանիշ, Ֆրանկոն բիզնեսի զարգացման գործընկեր էր), իսկ 1970-ականների սկզբին նա սկսեց փնտրել ներդրումային նախագիծ: «Մտածեցի ԱՄՆ մեկնելու և Սիլիկոնյան հովիտը նվաճելու մասին։ Բայց ընկերներս ասացին, որ իմ փողերն ավելի լավ է՝ մեծացնեմ հայրենիքում, մասնավորապես կալչիոյում (իտալերեն՝ ֆուտբոլ)», — պատմում է դ’Ատոման։  Թոփ-ակումբները և՛ թանկ էին, և՛ ոչ այնքան հետաքրքիր: Միջակներն ավելի շատ գրավեցին գործարարին։ Բայց կար մի լուրջ խնդիր՝ Ֆրանչեսկոն ընդհանրապես չէր հետաքրքրվում ֆուտբոլով, գնդակը դարպասաձողից թեպետ տարբերում էր, բայց ոչ ավելին։ Ուստի նա հավաքեց խորհրդատուների փոքր խումբ։ Նրանք առաջարկեցին կենտրոնանալ ինչ-որ թույլ նախագծի վրա։ «Ես գերադասեցի ընտրել փոքր ակումբ և պատմություն կերտել. այս փիլիսոփայությունն ինձ ավելի մոտ է։ Խոշոր թիմերում կա ավելի մեծ ճնշում, ավելի մեծ ակնկալիքներ և մեծ կորուստներ: Ես չեմ վախենում դրանից, բայց, կրկնվեմ՝ ես պարզապես այլ մտածելակերպ ունեմ», — ասել է Դ’Ատոման:

                  Գալով նոր ակումբ ու մտնելով նոր բիզնես՝ դ’Ատոմային շատերն ընկալում էին որպես փողի պարկ, որն ունի միայն ու միայն բիզնես մտածելակերպ ու զուտ ներդրում կատարող է։ Բայց գործարարն անմիջապես հակառակն ապացուցեց ու արեց դա բավական կարճ ժամկետում։ Ահա թե ինչպես.

                  1. Նախ, գործարարն անմիջապես վերակառուցեց մարզաբազան։
                  2. Հենց առաջին հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պլանավորել է ակումբի փուլային զարգացումը՝ մի քանի տարում մտնել Ա Սերիա, հետո հասնել եվրոպական մրցաշարեր։
                  3. Դ’Ատոման թարմացրեց ակումբը։ Այդպես թիմում հայտնվեց 34-ամյա մարզիչ Իլարիո Կաստանյեն։ Ի դեպ, «Պերուջան» դարձավ նրա առաջին մեծ փորձը՝ որպես մարզիչ։  Դ’Ատոման նշանակեց նոր մարզական տնօրեն՝ Սիլվանո Ռամաչիոնիին, որն ապշած էր Կաստանյերի հետ առաջին հանդիպումից։ «Կարծում էի՝ մենք կխոսենք առավելագույնը 30 րոպե ֆուտբոլի մասին մեր առաջին հանդիպմանը, բայց զրույցը տևեց մի քանի ժամ։ Ես ապուշ կտրած լսում էի, քանի որ երբեք չէի տեսել այդքան առաջադեմ մտածելակերպով երիտասարդ մարզիչ: Իլարիոն ինձ մի ամբողջ դասախոսություն կարդաց Ռինուս Միխելսի դրած ֆուտբոլի մասին «Այաքսում», բացահայտեց Յոհան Կրոյֆի թաքնված առավելությունները և պատմեց, թե ինչպիսին կլինի նրա ֆուտբոլը «Պերուջայում»: Ես հաճելիորեն ցնցված էի և ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ սա թիմի իդեալական մարզիչն է», — պատմում է Սիլվանո Ռամաչիոնին։
                  4. Դ’Ատոման գիտեր՝ ինչպես օդից փող աշխատել։ Հատկապես տպավորիչ էր տեղական մակարոնեղեն արտադրող Ponte Pasta-ի հետ պատմությունը։ Ակումբն ընկերության հետ պայմանագիր է կնքել 1979 թվականի ամռանը (այսինքն՝ լեգենդար մրցաշրջանից հետո)։ Ղեկավարությունը երազում էր վարձակալել Պաոլո Ռոսսիին, բայց «Վիչենցան», որին պատկանում էր խաղացողի տրանսֆերային իրավունքները, պայման դրեց. «Մենք ձեզ՝ ֆուտբոլիստին, դուք՝ նրա աշխատավարձը»։ Պահանջվող 400 միլիոն լիրը վաստակելու համար «Պերուջան» դիմեց հնարքի. Տեխնիկական հովանավորի տեղում դրվեց Ponte Pasta-ի տարբերանշանը, քանի որ այն ժամանակ արգելված  էր կոմերցիոն գովազդը։Եվ որպեսզի ոչ ոք «արյուն չվերցնի», Ponte Pasta-ն այս առիթով վերանվանվեց Ponte Sportswear կամ Ponte sportswear՝ Պոնտե սպորտհագուստ: Լիգայի ղեկավարությունը, բնականաբար, «կեղտ բռնեց» և տուգանեց «Պերուջային»: Ակումբը չհանձնվեց և գումարը վաստակեց այլ կերպ՝ գովազդելով Պոնտեին մարզումային հագուստի վրա, մարզադաշտում և նույնիսկ ակումբային խանութներում։ Հետագայում նույնը արեցին «Ջենովան», Կալյարին», «Տորինոն» և Ա Սերիայի այլ ակումբներ։ Ի վերջո, Ա սերիան և ՖԻՖԱ-ն զիջեցին դիրքերը և թույլ տվեցին տիտղոսային հովանավորությունը: Իսկ հիմա զավեշտը.  Պաոլո Ռոսին, ում համար «Պերուջան» խախտել էր կանոնները և ստացել բազմաթիվ տուգանքներ, մի քանի ամիս անց որակազրկվեց պայմանավորված խաղերի և խաղադրույքների համար։
                  5. Ֆրանկո Դ’Ատոման նոր մարզադաշտ է կառուցել։ Մինչ գործարարի գալը «Պերուջան» խաղում էր հին ու խղճուկ ստադիոնում, որը հնարավոր չէր մեծացնել։ Ուստի սեփականատերը մտածեց, որ լավագույն ներդրումը կլինի 28 հազարանոց նոր մարզադաշտի կառուցումը։ Թիմն առաջին անգամ այնտեղ ոտք դրեց 1975 թվականին, իսկ երկու տարի անց այնտեղ ողբերգություն տեղի ունեցավ։ 1977 թվականի հոկտեմբերի 30-ին «Պերուջան» հյուրընկալել էր «Յուվենտուսին»: Լրագրող Էնրիկո Ամերին հանրային ալիքով լուսաբանում էր խաղը, երբ նրան հանկարծ ընդհատեց իր գործընկեր Սանդրո Չիոտին, որն այդ պահին գտնվում էր Պերուջայում. «Գործընկերներ և սիրելի հեռուստադիտողներ. «Մեծ ցավով սրտանց ասում եմ, որ «Պերուջայի» կիսապաշտպան Ռենատո Կուրին մահացել է «Յուվեի» դեմ խաղի ժամանակ սրտի կաթվածից»: Կուրին «Պերուջայի» հաջողությունը կերտած գլխավոր ֆուտբոլիստներից էր: Նա թիմին միացավ 1974 թվականին, երբ այն դեռ B սերիայում էր տանջվում և օգնեց բարձրանալ ֆուտբոլային շարժասանդուխքով վեր։ Կուրին անմահացել է Պերուջայի պատմության մեջ. նոր ստադիոնը վերանվանվել է նրա անունով: Ավելի ուշ, երբ ակումբը մոտ էր չեմպիոնությունը նվաճելուն 1978/79 մրցաշրջանում, Կաստանյեն մեկ անգամ չէ, որ հիշել է իր նախկին խաղացողին։ Այդ անպարտելի մրցաշրջանը մարզիչը նվիրել է հենց Կուրիին։

                  «Պերուջան» իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է չդառնալ չեմպիոն ու չհասնել մեծ նվաճումների, սակայն գրանցած արդյունքներն ունեն նույնքան պատմական նշանակություն, որքան վերոնշյալ «Բայերի» չեմպիոնությունը։ Հենց այս պատմություններն են գունավորում ֆուտբոլն ու ֆուտբոլասերների կյանքը։

                  Ռոբերտ Գասպարյան

                   

                  Թեգեր: Ա ՍերիաայաքսմիլանյուվենտուսՉեմպիոնների լիգապերուջաՌինուս Միխելս
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Կոնտեն իր պահանջներն է ներկայացրել Նապոլիին․ հայտնի են մանրամասներ

                  23.05.25

                  Ա Սերիա․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

                  22.05.25

                  Տոտենհեմը ՉԼ-ի ուղեգիր նվաճեց՝ 17-րդ տեղում լինելով ԱՊԼ-ում․ Սա եվրագավաթների ռեկորդ է

                  22.05.25

                  Ինձագին խոսել է ՉԼ-ի եզրափակիչի մասին

                  21.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Նրա ժառանգությունը հավերժ կմնա․ Պերեսը՝ Մոդրիչի մասին

                  00:41 / 23.05.25

                  Կոնտեն իր պահանջներն է ներկայացրել Նապոլիին․ հայտնի են մանրամասներ

                  00:08 / 23.05.25

                  Հարի, մենք նույնպես տիտղոս նվաճեցինք․ Սոնը՝ Քեյնին

                  23:41 / 22.05.25

                  Relevo․ Ռաուլը կլքի Ռեալը

                  23:08 / 22.05.25

                  Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո․ Ֆերնանդեշն՝ իր ապագայի մասին

                  22:44 / 22.05.25

                  📷 Տոտենհեմ սթա՞յլ․․․ Բետիսը կատակով փոխել է տարբերանշանը՝ ԿԼ-ի եզրափակիչի համար

                  22:00 / 22.05.25

                  Եվրոպա լիգա․ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը

                  21:45 / 22.05.25

                  Պաշտոնական․ Ռաֆինյան երկարաձգեց պայմանագիրը Բարսելոնայի հետ

                  21:18 / 22.05.25

                  Ես հեռանում եմ լի սրտով․ Մոդրիչը կլքի Ռեալը ակումբային ԱԱ-ից հետո

                  21:07 / 22.05.25

                  🎥 ՀՊԼ․ ԲԿՄԱ-ն վստահ հաղթանակ տարավ Ալաշկերտի նկատմամբ

                  20:55 / 22.05.25

                  Բարսելոնայի մարզական տնօրենը արձագանքել է Դիասի և Ռեշֆորդի մասին լուրերին

                  20:20 / 22.05.25

                  Խաղադաշտ դուրս եկա ընդամենը 20 րոպեով․ Գառնաչոն զայրացած է

                  19:45 / 22.05.25

                  Գերմանիայի ընտրանու հայտացուցակը Պորտուգալիայի ընտրանու հետ խաղի համար

                  19:20 / 22.05.25

                  Բեն Յեդերը կրկին կկանգնի դատարանի առաջ․ ինչ է հայտնի

                  18:42 / 22.05.25

                  ՀՊԼ․ ԲԿՄԱ — Ալաշկերտ․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

                  18:05 / 22.05.25

                  Արդյո՞ք արժանի ենք այս ակումբում մնալու․ Շոուն քննադատել է ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներին

                  17:45 / 22.05.25

                  Հայտնի է, թե ինչ է որոշել Թիկնիզյանը․ աղբյուր

                  17:15 / 22.05.25

                  Այն երեկոներից էր, երբ գնդակը չէր ցանկանում մտնել դարպասը․ Ռոնալդու

                  16:45 / 22.05.25

                  Այս ակումբը չի մեռնի և երբեք չի մեռնելու․ Դալոտ

                  16:15 / 22.05.25

                  Թիկնիզյանի շուրջ իրավիճակը վկայում է Լոկոմոտիվի ներսում առկա խնդիրների մասին․ Գոլդման

                  15:45 / 22.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🎥 Բարև, Տիտղոս․․․ Տոտենհեմը՝ Եվրոպա լիգայի հաղթող

                  00:58 / 22,05,25

                  Կարդալ ավելին

                  Հայաստանի ֆուտզալի առաջնության թեժ եզրափակչի սպասումով

                  15:38 / 20,05,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Իսպանիա

                  📷 Տոտենհեմ սթա՞յլ․․․ Բետիսը կատակով փոխել է տարբերանշանը՝ ԿԼ-ի եզրափակիչի համար

                  22:00 / 22.05.25

                  Կարդալ ավելին

                  Սթիլը մոտ է անգլիական թիմը գլխավորելուն․ 32-ամյա մասնագետը պատրաստվում է վերադառնալ Անգլիա հանուն իր կնոջ

                  22:44 / 19.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.